«Մանչեսթեր Սիթին» կորուստներով է սկսելու նոր մրցաշրջանը։
AS-ի փոխանցմամբ՝ Անգլիայի չեմպիոնի կազմում վնասվածքներով են թիմին միացել բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն և անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։ Դե Բրույնեն ծնկի հետ կապված խնդիրներ ունի, որոնք անհանգստացնում էին նրան նաև ԵՎՐՈ-2020-ի ժամանակ։
Ֆոդենն էլ դեռևս չի ապաքինվել այն վնասվածքից, որի պատճառով բաց թողեց Եվրոպայի առաջնության եզրափակիչը։ Հաղորդվում է, որ նա հնարավոր է մեկ ամիս դեռ բաց թողնի։
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում հանդիպելու է «Տոտենհեմին»։

