Logo

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահը բաց կթողնի Ամերիկայի գավաթի խաղարկությունը

14:54 / 20.05.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը Բրազիլիայի հավաքականի կազմում չի մասնակցի Ամերկայի գավաթի խաղարկությանը։

30-ամյա դարպասապահը ակնակապիճի վնասվածք է ստացել անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված խաղում (2-0) Լոնդոնի «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան Քրիստիան Ռոմերոյի հետ բախումից հետո։

Բրազիլիայի հավաքականի մամուլի ծառայությունն արդեն հայտնել է, որ Էդերսոնի փոխարեն մրցարաշրի հայտացուցակում ընդգրկվել է «Սան Պաուլոյի» 34-ամյա դարպասապահ Ռաֆայել Մոնտեյրոն։

Ամերիկայի գավաթի խաղարկությունն անցկացվելու է ԱՄՆ-ում հունիսի 21-ից հուլիսի 14-ը։ Բրազիլացիներն ընդգրկված են մրցաշարի D խմբում և մրցելու են Կոլումբիայի, Պարագվայի և Կոստա Ռիկայի թիմերի դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ