Logo

«Մանչեսթեր Սիթիի» ավագը կարող է հեռանալ ակումբից

00:24 / 05.12.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ավագ Կայել Ուոլքերը կարող է 2025 թ. ամռանը հեռանալ ակումբից։

TalkSport-ը գրում է, որ անգլիացի պաշտպանը դիտարկում է կարիերան «Շեֆիլդ Յունայթեդի» կազմում ավարտելու տարբերակը։ Նա այդ մասին բազմիցս ակնարկել է։

34-ամյա ֆուտբոլիստի ու «Սիթիի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թ. հունիսի 30-ին։ Ուոլքերը մանկունյական ակումբ է տեղափոխվել 2017 թ. հուլիսին,  312 խաղում դարձել 6 գոլի ու 23 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը «Շեֆիլդ Յունայթեդի» սան է, որի համակարգում հանդես է եկել 1997-2008 թթ., գլխավոր թիմում անցկացրել 35 հանդիպում, կատարել 4 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա