Logo

«Մանչեսթեր Սիթիի» աստղը կարիերան ավարտելուց հետո իրեն կնվիրի ձկնորսությանը

18:22 / 30.09.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը պատմել է, որ ձկնորսության մեծ սիրահար է։

«Երբ անցնեմ թոշակի, վլոգ եմ վարելու ձկնորսության մասին։ Երբ 5 տարեկան էի, հայրս ինձ միշտ իր հետ տանում էր ձկնորսության։ Դրանից հետո սկսեցի սիրել այդ զբաղմունքը։ Ես որսացել եմ շատ ձկներ։ Դա հաճույք է պարգևում ինձ։ Եվրոպայի առաջնության ժամանակ մեր մարզումային բազայում կար լիճ ու գոլֆի խաղահրապարակ։ Ես մի քանի կարպ եմ որսացել այնտեղ»,- ձկնորսությանը նվիրված Korda յութուբյան ալիքի եթերում ասել է 24-ամյա ֆուտբոլիստը։

Ընթացիկ մրցաշրջանում Ֆիլ Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 5 հանդիպում, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ