«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Ասթոն Վիլայի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղից առաջ տեղեկացրել է, որ պորտուգալացի պաշտպան Ռուբեն Դիաշը վնասվածք ունի:
«Դիաշը երեք-չորս շաբաթով դուրս է մնացել շարքից: Մկանային վնասվածք է ստացել: «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպմանը նա խաղաց 75 րոպե և անհարմարավետություն զգաց, բայց Ռուբենը շատ էր ցանկանում մնալ խաղադաշտում»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը:
Ընթացիկ մրցաշրջանում Դիաշը բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, գոլի կամ ասիստի հեղինակ չի դարձել: