Logo

«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»՝ 3-3

22:40 / 03.12.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում ընդունեց «Տոտենհեմին» և բաց թողեց հաղթանակը խաղավերջում:

Հանդիպման մեկնարկում հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց հարավկորեացի Հյոն Մին Սոնը, որը րոպեներ անց գրավեց սեփական դարպասն ու վերականգնեց հաշվի հավասարությունը: Առաջին կեսում «Սիթիին» հաղթանակ պարգևեց Ֆիլ Ֆոդենի գոլը:

Երկրորդ կեսի միջնամասում Ջովանի Լո Սելսոն հավասարեցրեց հաշիվը: Հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ Ջեք Գրիլիշը հաշվի մեջ առաջ մղեց տանտերերին, սակայն Դեյան Կուլուսևսկին հիմնական ժամանակի վերջին րոպեին խփած գոլով փրկեց լոնդոնյան ակումբին պարտությունից:

«Մանչեսթեր Սիթին» 30 միավորով երրորդ տեղում է, «Տոտենհեմը» 27 միավորով հինգերորդն է:

ԱՊԼ, 14-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»՝ 3-3 (տեսանյութ)

Հյոն Մին Սոն (ինքնագոլ), 9, Ֆիլ Ֆոդեն, 31, Ջեք Գրիլիշ, 81 - Հյոն Մին Սոն, 6, Ջովանի Լո Սելսո, 69, Դեյան Կուլուսևսկի, 90

«Լիվերպուլի» ու «Չելսիի» հաղթանակները, «Ասթոն Վիլայի» ոչ-ոքին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ