Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի կենտրոնական խաղում հանդիպեցին «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»։ Գրանցվեց 1-1 հաշիվը։
Առաջին խաղակեսում մանչեսթերցիներին հաշվի մեջ առաջ մղեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը` խփելով 14-րդ գոլն ընթացիկ առաջնությունում։ Հյուրերը պարտությունից խուսափեցին անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի` 80-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։
«Մանչեսթեր Սիթին» 29 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Լիվերպուլն» ունի 28 միավոր և երկրորդ տեղում է։
Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 1-1 (տեսանյութ)
Էրլինգ Հոլանդ, 27 - Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 80