Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տնային խաղում 3-0 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Լիվերպուլին»։
Մանկունիական գրանդից մեկական գոլ խփեցին Էռլինգ Հոլանդը, Նիկո Գոնսալեսն ու Ժերեմի Դոկուն։
«Մանչեսթեր Սիթին» ղեկավարող Պեպ Գվարդիոլայի համար սա մարզչական կարիերայի 1000-րդ հանդիպումն էր։ «Սիթին» նրա գլխավորությամբ հանդես է եկել 550, «Բարսելոնան»` 247, «Բավարիան»` 161, իսկ «Բարսելոնա Բ»-ն` 42 խաղում։
«Քաղաքաբնակները» միավորների քանակը հասցրին 22-ի` վերադառնալով երկրորդ տեղ։ «Սիթին» առաջատար «Արսենալից» հետ է արդեն 4 միավորով։ «Լիվերպուլը» 18 միավորով միայն 8-րդն է։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»` 3-0
Էռլինգ Հոլանդ, 29, Նիկո Գոնսալես, 45+3, Ժերեմի Դոկու, 63
Չիրացված 11-մետրանոց` Էռլինգ Հոլանդ, 13 («Մանչեսթեր Սիթի»)
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


