ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը։
49-ամյա արգենտինացի մասնագետով ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդն» է հետաքրքրված, այլ նաև ևս մեկ ակումբ, որը հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում։
The Telegraph-ի հաղորդմամբ՝ այդ ակումբը Պոչետինոյի հետ կապ է հաստատել միջնորդների օգնությամբ։
«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։