«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ցանկանում են, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեռանա անգլիական ակումբից։
ESPN-ի հաղորդմամբ՝ 37-ամյա ֆուտբոլիստի՝ մանկունյական ակումբից հեռանալու ցանկությունն ուրախությամբ է ընդունվել նրա թիմակիցների կողմից, քանի որ աստղային հարձակվողը թիմում տարաձայնությունների պատճառ է։
Ավելի վաղ Ռոնալդուի ծառայություններից հրաժարվել էին Լոնդոնի «Չելսին», Մյունխենի «Բավարիան» ու Մադրիդի «Աթլետիկոն»։ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատրաստ է հրաժեշտ տալ պորտուգալացուն։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանում Կրիշտիանուն մասնակցել է 4 խաղի, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։


