Logo

Ռոնալդուի ակումբային կարիերայի 700-րդ գոլն ու «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:54 / 09.10.2022ՍՊՈՐՏ
Մանչեսթեր Յունայթեդ-Էվերթոն-2022

Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լիվերպուլի «Գուդիսոն Պարկ» ստադիոնում 2-1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Էվերթոնի» նկատմամբ:

Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը խաղը սկսել էր պահեստայինների նստարանից և 29-րդ րոպեին փոխարինել էր ֆրանսիացի Անտոնի Մարսիալին։

37-ամյա Ռոնալդուն ակումբային կարիերայում հատեց 700-րդ գոլի սահմանագիծը: «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը 450 գոլ խփել է Մադրիդի «Ռեալում», 144 գոլ` «Մանչեսթեր Յունայթեդում», 101 գոլ` Թուրինի «Յուվենտուսում», 5 գոլ` Լիսաբոնի «Սպորտինգում»: 

Sky Sports հայտնում է, որ պորտուգալացի հարձակվողն այդ ցուցանիշին հասել է առաջին գոլից 20 տարի 2 օր անց:

8 հանդիպում անցկացրած «Մանչեսթեր Յունայթեդը» հավաքեց 15 միավոր ու 5-րդն է, «Էվերթոնը» 9 խաղից վաստակած 10 միավորով 12-րդ տեղում է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր

«Էվերթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1-2 (տեսանյութ)

Ալեքս Իվոբի, 5 - Անտոնի, 15, Կրիշտիանու Ռոնալդու, 44 
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ