Logo

«Մանչեսթեր Յունայթեդն» ուժեղ էր «Արսենալից» (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:23 / 04.09.2022Ազգային լիգաներ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց առաջատար Լոնդոնի «Արսենալին» ու առավելության հասավ 3-1 հաշվով:

Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, մեկ անգամ էլ աչքի ընկավ նաև թիմի նորեկ Անտոնին։ Բրազիլացի վինգերն առաջին գոլը խփեց մանչեսթերյան ակումբում։ «Արսենալի» միակ գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Բուկայո Սական:

Մանչեսթերցիների պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խաղը սկսեց պահեստայինների նստարանից ու փոխարինման մտավ 58-րդ րոպեին: Պրեմիեր լիգայի մեկնարկային 6 տուրերում 37-ամյա ֆուտբոլիստը միայն մեկ անգամ է ընդգրկվել մեկնարկային կազմում։

«Արսենալը» 15 միավորով պահպանում է առաջատարի դիրքը, իսկ 12 միավոր հավաքած «Մանչեսթեր Յունայթեդը» բարձրացավ 6-րդ տեղ:

Հետնապահ «Լեսթերը» կրեց 5-րդ անընդմեջ պարտությունը՝ 2-5 հաշվով պարտվելով «Բրայթոնին»։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ»՝ 3-1

Անտոնի, 35, Մարկուս Ռեշֆորդ, 66, 75 - Բուկայո Սակա, 60

«Բրայթոն» - «Լեսթեր»՝ 5:2 

Լյուկ Թոմաս, 10 (ինքնագոլ), Մոյսես Կայսեդո, 15, Լեանդրո Տրոսարդ, 64, Ալեքսիս Մաք Ալիսթեր, 71, 11մ, 90+7 - Կելեչի Իհեանաչո, 1, Պատսոն Դակա, 33

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա