Logo

«Սիթին» վստահ է, որ առաջիկա օրերին ձեռք կբերի արգենտինացի ծագող աստղին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:29 / 21.01.2022Լուրեր
null

«Մանչեսթեր Սիթին» մոտ է «Ռիվեր Փլեյթի» հարձակվող Խուլիան Ալվարեսի տրանսֆերային իրավունքները գնելուն։ Արգենտինական ակումբը 16 մլն եվրո է պահանջում՝ հաղորդում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ալվարեսը «Ռիվեր Փլեյթի» սան է։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։

Transfermarkt-ը 20 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի շուկայական արժեքը։

Արգենտինայի առաջնության նախորդ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 18 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: Նա դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկուն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալվարեսի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա