Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում երկրի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ու հաղթեց 6-3 հաշվով:
Opta-ի համաձայն՝ սա մանչեսթերյան դերբիի պատմության ամենախոշոր հաշվով հանդիպումն էր բոլոր մրցաշարերում։ «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեցին 187-րդ անգամ:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Մանչեսթեր Սիթիի» կազմում հեթ-տրիկի հեղինակ էին դարձել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն ու անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դուբլ էր գրանցել ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը, 1 գոլ էլ խփել էր բրազիլացի վինգեր Անտոնին:
Ռոնալդուն մրցաշրջանում առաջին անգամ ամբողջ հանդիպումն անցկացրեց պահեստայինների նստարանին