«Մանչեսթեր Յունայթեդը» «Ֆիորենտինայի» դեմ ընկերական խաղից առաջ «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում ներկայացրել է թիմի նորեկներին։
Մանկունիական գրանդի կազմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրել են Մատեուս Կունյան («Վուլվերհեմփթոնից»` 74,2 միլիոն եվրոյով), Բրայան Մբեմոն («Բրենթֆորդից»` 75 միլիոնով) և Բենյամին Շեշկոն («Լայպցիգից»` 76,5 միլիոնով)։

