Logo

«Ման. Յունայթեդը» ներկայացրել է նոր մրցաշրջանի երրորդ խաղաշապիկը

14:02 / 08.08.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» Adidas-ի հետ համատեղ ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի երրորդ մարզաշապիկը:

Նոր խաղաշապիկը գրեթե ամբողջությամբ սպիտակ է՝ կարմիր գրություններով: Համազգեստը նվիրված է ակումբի հարուստ պատմությանն ու խորհրդանիշին՝ կարմիր սատանային: 

Դիզայներական թիմն այս խաղաշապիկը ստեղծելիս ոգեշնչվել է թիմի՝ Անգլիայի գավաթի խաղարկության 1908/09 մրցաշրջանի մարզաշապիկով, որով մանկունիական ակումբն այդ տարի հաղթել էր գավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ