Logo

«Ման. Յունայթեդը» կրկին վերհիշել է Մխիթարյանի հանրահայտ գոլը

23:57 / 01.10.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդը» «Սանդեռլենդի» դեմ  Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խաղից առաջ վերհիշել է ակումբի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հանրահայտ գոլը։

«Օլդ Թրաֆորդ» ստադիոնում կողմերի միջև կայացած վերջին խաղում (3-1, 2016թ. դեկտեմբերի 26) Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկուն «կարիճ» հարվածով գրավել էր «Սանդեռլենդի» դարպասը։

Մխիթարյանը մանկունիական գրանդում հանդես է եկել 2016-18թթ., 63 խաղում գրանցել է 13 գոլ ու 11 ասիստ։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սանդեռլենդ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 4-ին, մեկնարկը` ժամը 18:00-ին։

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ