Logo

«Ման. Յունայթեդը» 90+7-ին հաղթանակ կորզեց, «Տոտենհեմը» պարտվեց

19:59 / 30.08.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանում առաջին հաղթանակը տարավ:

Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը «Բարնլիի» դեմ երրորդ տուրի տնային խաղում ավելացված յոթերորդ րոպեին խփած գոլով հաղթանակ կորզեց` 3-2 հաշիվը գրելով լուսատախտակին: Հաղթական գոլը 11-մետրանոցից խփեց Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆեռնանդեշը:

Լոնդոնի «Տոտենհեմն» էլ երկու անընդմեջ «չոր» հաշվով հաղթանակից հետո երրորդ տուրում տանը 0-1 հաշվով պարտվեց «Բորնմութին»:

«Տոտենհեմն» ու «Բորնմութը» 6-ական միավորով 2-6-րդ տեղերը բաժանող թիմերի շարքում են: «Մանչեսթեր Յունայթեդը» չորս միավորով 9-րդն է, «Բարնլին»` երեք միավորով 11-րդը:

Անգլիայի Պրեմիեր լիգա, երրորդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բարնլի»` 3-2

Ջոշ Քուլեն, 27 (ինքնագոլ), Բրայան Մբեմո, 57, Բրունու Ֆեռնանդեշ, 90+7 (11մ) - Լայլ Ֆոսթեր, 55, Ջեյդոն Անթոնի, 66

Տեսանյութը դիտելու համար անցեք YouTube տանող հղումով:

«Տոտենհեմ» - «Բորնմութ»` 0-1

Էվանիլսոն, 5

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ