Logo

«Ման. Յունայթեդը» հաստատեց իր ֆուտբոլիստի տրանսֆերը թուրքական ակումբ

18:02 / 13.08.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի ֆուտբոլիստ Ֆրեդը կարիերան կշարունակի թուրքական «Ֆեներբահչեում», հաղորդում է մանկունիական ակումբի պաշտոնական կայքը:

Բրազիլիայի հավաքականի 30-ամյա կենտրոնական կիսապաշտպանը հաջողությամբ բուժզննում է անցել ու համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Ֆեներբահչեի» հետ: Նոր ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

Ֆրեդը բուժզննում անցնելու համար շաբաթ մեկնել է Ստամբուլ, իսկ ակումբները տրանսֆերի վերաբերյալ համաձայնություն են ձեռք բերել ուրբաթ:

Բրազիլացին «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ էր 2018 թվականից, թիմի կազմը համալրել էր Դոնեցկի «Շախտյորից»: Ֆրեդը մանկունիական ակումբի կազմում անցկացրեց 213 խաղ ու խփեց 14 գոլ:

Ֆրեդի ժամանումը Ստամբուլ՝ բուժզննում անցնելու համար



Լուսանկարները՝ Gettyimages

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ