Logo

«Ման. Յունայթեդը» գոլառատ խաղում նվաճեց Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի ուղեգիր

23:34 / 28.01.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Ուելսում 4-2 հաշվով հաղթանակի հասավ Անգլիայի չորրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Նյուպորտի» դեմ խաղում:

1/8 եզրափակիչում Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը կմրցի «Բրիսթոլ Սիթի» - «Նոթինգհեմ Ֆորեսթ» զույգի հաղթողի հետ: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով, պատասխան խաղը կկայանա փետրվարի 7-ին Նոթինգհեմում:

Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Նյուպորտ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2-4

Բրայան Մորիս, 36, Ուիլ Էվանս, 47 - Բրունու Ֆերնանդեշ, 7, Կոբի Մայնու, 13, Անտոնի, 68, Ռասմուս Հոյլուն, 90+4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ