Logo

«Ման. Յունայթեդն» ու «Տոտենհեմը» խաղաղությամբ բաժանվեցին

22:35 / 14.01.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում 2-2 հաշվով ավարտեց «Տոտենհեմի» դեմ «Օլդ Թրաֆորդում» կայացած խաղը:

Առաջին կեսից հետո մանկունիական ակումբը հաղթում էր 2-1 հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում լոնդոնցիները հավասարեցրին հաշիվը: Այդ գոլը վերջինն էր խաղում:

«Տոտենհեմի» մեկնարկային կազմում էր նորեկ Տիմո Վերները, որը դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Երկրորդ կեսում խաղադաշտ դուրս գալով՝ լոնդոնյան ակումբում նորամուտը նշեց նաև Ռադու Դրագուշինը:

«Մանչեսթեր Յունայթեդը» 32 միավորով 7-րդ տեղում է, «Տոտենհեմը» 40 միավորով հինգերորդն է:

Տուրը կշարունակվի հունվարի 20-ին:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 21-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 2-2 (տեսանյութ)

Ռասմուս Հոյլուն, 3, Մարկուս Ռեշֆորդ, 40 - Ռիշառլիսոն, 19, Ռոդրիգո Բենտանկուր, 46

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա