Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս գոլառատ ոչ-ոքի (2-2) գրանցեց «Բարնլիի» հետ։
Մանկունիական գրանդից դուբլ գրանցեց Բենյամին Շեշկոն։
«Նյուքասլը» սեփական դաշտում 4-3 հաշվով թրիլերային հաղթանակ կորզեց «Լիդսից»։
Էդի Հաուի գլխավորած թիմը պարտվում էր մինչև ավելացված առաջին րոպեն, բայց քամբեք արեց։ Տանտերերի հաղթական գոլը 90+12-ին խփեց Հարվի Բարնսը։
«Նյուքասլը» 32 միավորով 6-րդն է, «Ման. Յունայթեդը»»` նույնքան միավորով 7-րդը, «Լիդսը»` 22 միավորով 16-րդը, «Բարնլին»` 13 միավորով 19-րդը։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 21-րդ տուր
«Նյուքասլ» - «Լիդս»` 4-3
Հարվի Բարնս, 36, 90+12, Ժոելինթոն, 54, Բրունո Գիմարայես, 90+1 (11մ) - Բրենդեն Էրոնսոն, 32, 79, Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 45+5 (11մ)
«Բարնլի» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 2-2
Էյդեն Հևեն, 13 (ինքնագոլ), Ջեյդոն Էնթոնի, 66 - Բենյամին Շեշկո, 50, 60
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


