«Մանչեսթեր Սիթին» իր պաշտոնական կայքում ներկայացրել է թիմի՝ Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի մնացած հատվածի հայտացուցակը:
Գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտացուցակից դուրս է թողել թիմի նորեկ Վիտոր Ռեյսին:
Չեմպիոնների լիգան թույլատրում է 3 փոփոխություն կատարել՝ նախնական հայտացուցակի համեմատ, իսկ «Քաղաքաբնակները» հունվարին 4 տրանսֆեր են կատարել՝ պայմանագիր կնքելով Վիտոր Ռեյսի, Աբդուկոդիր Խուսանովի, Օմար Մարմուշի և Նիկո Գոնսալեսի հետ: Մյուս 3 նորեկներն ընդգրկված են հայտացուցակում:
Հայտավորվել է նաև Ռոդրին՝ չնայած ծանր վնասվածքին:
«Մանչեսթեր Սիթիի» հայտացուցակը.
Էդերսոն, Շտեֆան Օրտեգա, Սքոթ Կարսոն, Մանուել Ականջի, Նաթան Ակե, Ռուբեն Դիաշ, Ջոն Սթոունզ, Աբդուկոդիր Խուսանով, Յոշկո Գվարդիոլ, Նիկո Գոնսալես, Իլկայ Գյունդողան, Ջեք Գրիլիշ, Կևին դե Բրույնե, Բեռնարդու Սիլվա, Ռոդրի, Մատեո Կովաչիչ, Մատեուս Նունյես, Ջեյմս Մըքաթի, Ֆիլ Ֆոդեն, Ժերեմի Դոկու, Սավինյո, Օմար Մարմուշ, Էռլինգ Հոլանդ:
Չեմպիոնների լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):


