Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս կամային հաղթանակի հասավ «Վեսթ Հեմի» դեմ խաղում:
Առաջին խաղակեսում նվազագույն հաշվով պարտությունից հետո Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 3 գոլ խփեց ու հաղթեց 3-1 հաշվով:
«Մանչեսթեր Յունայթեդը» տնային խաղում 1-3 հաշվով պարտվեց «Բրայթոնին», իսկ «Տոտենհեմը» տանը վերջին րոպեներին ոչ միայն խուսափեց պարտությունից «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղում, այլև հաղթանակի հասավ ավելացված ժամանակում խփած երկու գոլերի արդյունքում:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր
«Վեսթ Հեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1-3
Ջեյմս Ուորդ-Պրոուզ, 36 - Ժերեմի Դոկու, 46, Բեռնարդու Սիլվա, 76, Էրլինգ Հոլանդ, 86
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բրայթոն»՝ 1-3
Հանիբալ Մեջբրի, 73 - Դենի Ուելբեք, 20, Պասկալ Գրոս, 53, Ժոաո Պեդրո, 71
«Տոտենհեմ» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 2-1
Ռիշառլիսոն, 90+8, Դեյան Կուլուսևսկի, 90+11 - Գուստավո Համեր, 74
Հեռացում՝ Օլիվեր Մաքբեռնի («Շեֆիլդ Յունայթեդ»), 90+14