Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին»։
«Քաղաքաբնակների» միակ ու հաղթական գոլը 9-րդ րոպեին խփեց Էռլինգ Հոլանդը։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 13 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Բրենթֆորդը» 7 միավորով 16-րդն է։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր
«Բրենթֆորդ» - «Մանչեսթեր Սիթի»` 0-1
Էռլինգ Հոլանդ, 9
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


