Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Տոտեմհեմին»։
Հանդիպման միակ գոլը խփեց Էրլինգ Հոլանդը։ Նորվեգացի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում աչքի է ընկել արդեն 20 անգամ և գլխավոր ռմբարկուների պայքարում երկորդ տեղում է։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 47 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Տոտենհեմը» 33 միավորով 13-րդն է։
«Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում գոլառատ պայքարում 3-2 հաշվով առավելության հասավ «Իփսվիչ Թաունի» դեմ խաղում։
Մանկունիական ակումբը 43-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով. դաշտից հեռացվել էր թիմի նորեկ, դանիացի պաշտպան Պատրիկ Դորգուն։ Տանտերերի հաղթական գոլը 47-րդ րոպեին խփեց Հարի Մագուայերը։
«Յունայթեդը» 33 միավորով 14-րդն է, «Իփսվիչը» 18-րդն է և ունի 17 միավոր։
Լոնդոնի «Արսենալը» կրկին միավորներ կորցրեց՝ մրցակցի դաշտում գոլազուրկ ոչ-ոքի գրանցելով «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղում։
«Զինագործները» 54 միավորով երկրորդն են, «Նոթինգհեմ Ֆորեսթը»՝ 48 միավորով երրորդը։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 27-րդ տուր
«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»` 0-1 (տեսանյութ)
Էրլինգ Հոլանդ, 12
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Իփսվիչ Թաուն»` 3-2 (տեսանյութ)
Սեմ Մորսի, 22 (ինքնագոլ), Մաթիյս դե Լիխտ, 26, Հարի Մագուայեր, 47 - Ջեյդեն Ֆիլոգեն, 4, 45+2
Հեռացում` Պատրիկ Դորգու, 43 («Մանչեսթեր Յունայթեդ»)
«Նոթինգհեմ Ֆորեսթ» - «Արսենալ»` 0-0 (տեսանյութ)