Logo

«Ման. Սիթիի», «Նյուքասլի», «Ասթոն Վիլայի» հաղթանակները

00:44 / 03.04.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում 2-0 հաշվով հաղթեց «Լեսթերին»։

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի գոլերն առաջին խաղակեսում խփեցին Ջեք Գրիլիշն ու Օմար Մարմուշը։

«Մանչեսթեր Սիթին» 51 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Լեսթերը» բոլոր մրցաշարերում կրեց 8-րդ անընդմեջ պարտությունը և 17 միավորով նախավերջինն է` 19-րդը։

«Նյուքասլը» սեփական դաշտում Ալեքսանդր Իսակի ու Սանդրո Տոնալիի գոլերի շնորհիվ 2-1 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին»։

«Նյուքասլը» 50 միավորով 5-րդն է, «Բրենթֆորդը»` 41 միավորով 11-րդը։

«Ասթոն Վիլան» նույնպես հաղթեց՝ հյուրընկալվելիս 3-0 հաշվով առավելության հասնելով «Բրայթոնի» դեմ խաղում։

Ունայ Էմերիի գլխավորած թիմից դարպասի գրավմամբ աչքի ընկան Մարկուս Ռեշֆորդը, Մարկո Ասենսիոն ու Դոնիել Մալենը։

Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը 48 միավորով 7-րդ տեղում է, «Բրայթոնը» 8-րդն է և հավաքել է 47 միավոր։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 30-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Լեսթեր»` 2-0 (տեսանյութ)

Ջեք Գրիլիշ, 2, Օմար Մարմուշ, 29

«Նյուքասլ» - «Բրենթֆորդ»` 2-1 (տեսանյութ)

Ալեքսանդր Իսակ, 45+2, Սանդրո Տոնալի, 74 - Բրայան Մբեմո, 66 (11մ)

«Բրայթոն» - «Ասթոն Վիլա»` 0-3 (տեսանյութ)

Մարկուս Ռեշֆորդ, 51, Մարկո Ասենսիո, 78, Դոնիել Մալեն, 90+10

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ