Logo

Հարություն Մերդինյանը՝ Եվրոպայի չեմպիոն (ֆոտո, տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
17:04 / 21.08.2022• Մարմնամարզություն
Հարություն Մերդինյան

Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության նժույգ թափեր վարժության չեմպիոնի կոչումը նվաճեց 38-ամյա Հարություն Մերդինյանը։

Հայաստանի ներկայացուցիչը ոսկե մեդալ նվաճեց 14.733 միավորով: Երկրորդ տեղը գրավեց նիդեռլանդցի Լորան դե Մունկը (14.700), լավագույն եռյակը եզրափակեց գերմանացի Նիլս Դանկելը (14.633):

Հիշեցնենք, որ 2021 թվականին նժույգ թափեր վարժությունում Եվրոպայի չեմպիոն էր դարձել Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, որն այս տարի զբաղեցրեց 6-րդ տեղը (14.033):

Օգոստոսի 21-ին Հայաստանի ևս 3 ներկայացուցիչներ կմասնակցեն առանձին գործիքների եզրափակիչներին։ Արթուր Դավթյանը ելույթ կունենա հենացատկի, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ օղակների վարժությունում։ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 5 ներկայացուցիչներից եզրափակիչ դուրս չէր եկել միայն Գագիկ Խաչիկյանը, որը ելույթ է ունեցել բազմամարտում։ Չնայած դրան, Գագիկ Խաչիկյանը նվաճել է աշխարհի առաջնության ուղեգիր։

Ավելի վաղ սպորտային մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնությունում չեմպիոն էր դարձել Էրիկ Բաղդասարյանը, կրկնակի փոխչեմպիոն՝ 14-ամյա Համլետ Մանուկյանը:

 

Հարություն Մերդինյան 1

Հարություն Մերդինյան 2

Հարություն Մերդինյան 3

Հարություն Մերդինյան 3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ