Logo

Yerevan Open. Մամիկոն Ղարիբյանը պահպանեց առաջատարի դիրքը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
21:30 / 15.10.2022Շախմատ
null

«Մերիդիան» էքսպո կենտրոնում ընթացող շախմատի Yerevan open միջազգային 4-րդ մրցաշարի 6-րդ տուրում կենտրոնականը մրցաշարային աղյուսակը գլխավորող Մամիկոն Ղարիբյանի և ռուսաստանցի Սերգեյ Լոբանովի մրցախաղն էր: Մրցակիցները ռիսկի չդիմեցին ու 19-րդ քայլին հաշտություն կնքեցին:

Դա հնարավորություն տվեց ռուսաստանցիներ Ալեքսեյ Գոգանովին և Կլեմենտի Սիչովին 5-ական միավորով հավասարվելու Մամիկոն Ղարիբյանին ու Սերգեյ Լոբանովին: Գոգանովը հաղթեց հնդիկ Սույոգ Վաղին, Սիչովն էլ պարտության մատնեց Հովիկ Հայրապետյանին:

4,5-ական միավորով առաջատարներին հետապնդող 9 շախմատիստների թվում են նաև Տիգրան Քոթանջյանը, Տիգրան Պետրոսյանն ու Լևոն Բաբուջյանը:

Պետրոսյանի և Քոթանջյանի պարտիան 51-քայլին ավարտվեց ոչ-ոքի: Բաբուջյանն էլ ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Լագարդի հետ:

Հոկտեմբերի 16-ին կկայանան 7-րդ տուրի մրցախաղերը: Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ