Միխայիլ Մամիաշվիլին կշարունակի ղեկավարել Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (ՌԸՖ)։
ՌԸՖ-ի նախագահը վերընտրվել է միաձայն որոշմամբ։ 61-ամյա Մամիաշվիլին նախագահի միակ թեկնածուն էր, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Միխայիլ Մամիաշվիլին 6-րդ անգամ է ընտրվում այդ պաշտոնում։ Նա պաշտոնը զբաղեցնում է 1998 թվականից, այնուհետև 5 անգամ (2002, 2008, 2013, 2016, 2020) վերընտրվել էր պաշտոնում։
Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի քաղաքացիություն էր ստացել ու ՌԸՖ-ի համակարգում էր ընդգրկվել օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը։