Իսպանական «Վալենսիայի» և Վրաստանի հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է դառնալ «Լիվերպուլի» առաջին համարը:
«Ամռանը ես կտեղափոխվեմ «Լիվերպուլ», որպեսզի պայքարեմ հիմնական կազմում տեղ ունենալու համար: Կանեմ ամեն ինչ, բայց չգիտեմ, թե ինչ որոշում կկայացնեն այնտեղ: Հիմնական կազմում խաղալու ընտրությունն ինձանից կախված չէ»,- 24-ամյա դարպասապահի խոսքը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Գերոգի Մամարդաշվիլին «Լիվերպուլի» հետ պայմանագիր է կնքել նախորդ տարվա ամռանը: Նա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կշարունակի վարձավճարով խաղալ «Վալենսիայում», իսկ ամռանը կմիանա մերսիսայդցիներին: