Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77 կգ) չորրորդ տարին անընդմեջ դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչում Ամոյանը 3-1 հաշվով հաղթել է վրացի Ռամազ Զոյիձեին:
Ներկայացնում ենք Ամոյանի չեմպիոնական գոտեմարտի տեսագրությունը.
Եվրոպայի առաջնության վճռորոշ գոտեմարտերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOS, Android)։