Logo

Մալխաս Ամոյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:35 / 11.09.2022Ըմբշամարտ
null

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգի 3-րդ տեղի համար պայքարում Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոնյանը 7-1 հաշվով  հաղթեց Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեսին ու նվաճեց բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ հայ ըմբիշը պայքարն սկսել էր որակավորման փուլից, որտեղ 3-3 հաշվով պարտվել էր հունգարացի Զոլտան Լևային: Վերջինս հասել էր եզրափակիչ, Ամոյանն էլ սփոփիչ մենամարտեր անցկացնելու հնարավորություն էր ստացել: 

Առաջին սփոփիչ գոտեմարտում Մալխասի վրացի մրցակից Յուրի Լոմաձեն հրաժարվել էր գոտեմարտել, իսկ երկրորդում հայ ըմբիշը 5-2 հաշվով հաղթել էր շվեդ Ալբին Օլոֆսոնին: 

Ավելի վաղ 97 կգ քաշային կարգի եզրափակիչի ուղեգիր էր նվաճել  Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը կիսաեզրափակիչում 3-1 հաշվով առավելության էր հասել աշխարհի գործող չեմպիոն, իրանցի Մոհամադհադի Աբդոլահ Սարավիյի նկատմամբ:

Հիշեցնենք, որ հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա