Logo

Մալխաս Ամոյանը՝ Մ23 աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
21:22 / 18.10.2022Ըմբշամարտ
Մալխաս Ամոյան-ԱԱ չեմպիոն

Մալխաս Ամոյանը (77 կգ) նվաճեց Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջության չեմպիոնի տիտղոսը:

Մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը եզրափակիչում 7-2 հաշվով հաղթեց մոլդովացի Ալեքսանդրրին Գուտուին:

Ամոյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ հաղթել էր իրանցի Հոջատոլահ Մոխտարիին (1-1), 1/8 եզրափակիչում 3-0 հաշվով առավելության էր հասել մեքսիկացի Էմանուել Ալեքսիս Բենիտեսի նկատմամբ, քառորդ եզրափակիչում հաղթահարել էր ղրղզ Ակիլբել Տալանտբեկովի արգելքը (2-1), իսկ կիսաեզրափակիչում ուժեղ էր գտնվել ճապոնացի Նաո Կուսակայից (9-5):

Հիշեցնենք, որ քիչ առաջ բրոնզե մեդալակիր էր դարձել Հրաչյա Պողոսյանը (63 կգ): Հոկտեմբերի 18-ին ոսկե մեդալի համար կպայքարի նաև Գևորգ Թադևոսյանը (87 կգ):

Մրցումային երկրորդ օրը մեկնարկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից պայքարը կշարունակի միայն Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), որը հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար և հոկտեմբերի 19-ին սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Բուլղարիան ներկայացնող Իվո Իլիևի հետ: Տիգրան Մինասյանը (60 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ) պարտվել էին մեկնարկային փուլերում ու դուրս մնացել հետագա պայքարից:

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ