Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձել է համոզել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին, որպեսզի նա թույլ տա Կիլիան Մբապեին մասնակցել Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին, հայտնում է L'équipe-ը:
Օրերս Ֆրանսիայի մայրաքաղաքում կազմակերպվել էր ՖԻՖԱ-ի 120-ամյակին նվիրված միջոցառում, որի ժամանակ Ֆլորենտինո Պերեսը, Էմանուել Մակրոնը Թյերի Անրին և Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն քննարկել են Մբապեի հարցը:
Բոլորը փորձել են համոզել «Արքայական ակումբի» նախագահին, վերջում Մակրոնն ու Պերեսն առանձին են զրուցել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագը մրցաշրջանի ավարտից հետո հեռանում է ՊՍԺ-ից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», որի հետ արդեն 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել: Նա նաև 100 միլիոն եվրո բոնուս կստանա Իսպանիայի նորընծա չեմպիոնից։