Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահեցրել է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշում կկայացնի Փարիզում 2024 թվականին նախատեսված ամառային Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկների մասնակցության վերաբերյալ:
«ՄՕԿ-ի կողմից մինչև այժմ ընդունված որոշումները վերաբերում են առաջիկա ամիսներին նախատեսված մրցաշարերին, սակայն չեն վերաբերում Օլիմպիական խաղերին։ Օլիմպիական խաղերի վերաբերյալ որոշումը սպասվում է ամռանը, այն կախված կլինի հակամարտության հանգամանքներից ու զարգացումներից»,- Էմանուել Մակրոնի խոսքը մեջբերում է Mirror-ը:
Հիշեցնենք, որ ՄՕԿ-ը դիտարկում է Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների՝ չեզոք դրոշի ներքո Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունը, որին դեմ էր արտահայտվել Փարիզի քաղաքապետը: