Logo

Մակրոն. «Ակնհայտ է, որ Դեշամը պետք է մնա գլխավոր մարզիչի պաշտոնում»

09:59 / 15.12.2022Աշխարհի առաջնություն
null

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներկա էր Կատարում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի հանդիպմանը Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականների միջև։ Ֆրանսիացիների հաղթանակից հետո Էմանուել Մակրոնը կիսվել է տպավորություններով և անդրադարձել ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին։

«Մեր հայրենակիցները մարդկային պարզ ուրախությունների կարիք ունեն։ Նման հաճույք է պարգևում սպորտը, մասնավորապես՝ ֆուտբոլը։ Հիմա ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, քան խաղից մեկուկես ժամ առաջ։

Երբեմն Ֆրանսիան ստիպված էր դիմանալ, բայց մենք տեսանք հիանալի թիմ։ Շնորհակալություն մեր մարզիչ Դիդյե Դեշամին և թիմին, որը մի քանի սերունդների խառնուրդ է։

Փլեյ-օֆֆի խաղերը երեք եզրափակիչներ էին, և Դեշամը հաղթեց դրանք: Ակնհայտ է, որ նա պետք է մնա գլխավոր մարզիչի պաշտոնում։ Ես շատ հպարտ եմ այս հավաքականով»,- Էմանուել Մակրոնի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնը մարոկկացիներին 2-0 հաշվով հաղթել էր իտալական «Միլանի» ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսի ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո Մուանիի գոլերի շնորհիվ:

Դեկտեմբերի 18-ին կայանալիք եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը կփորձի աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանել արգենտինացիների դեմ խաղում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա