UFC-ի ռուսաստանցի մարտիկ Իսլամ Մախաչևը խոստովանել է, որ ցանկանում է շրջանցել իր ընկերոջ, լեգենդար մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովի ցուցանիշը:
Նուրմագոմեդովը կարիերան ավարտել է 2020 թվականի հոկտեմբերին՝ MMA-ում անցկացնելով 29 մենամարտ և տանելով նույնքան հաղթանակ:
- Դուք ցանկանո՞ւմ եք շրջանցել Խաբիբի ռեկորդը:
- Ես ցանկանում եմ ավելի շատ տիտղոսի պաշտպանության մենամարտ անցկացնել, իսկ հետագայում՝ տեղափոխվել կիսաթեթև քաշային կարգ,- հայտարարել է Մախաչևը UFC 280-ից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Իսլամ Մախաչևը UFC-ի թեթև քաշային կարգում տիտղոսային մենամարտ կանցկացանի բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ: