Logo

Մախաչևը Վոլկանովսկուն կոչ է արել համբերատար լինել

12:12 / 20.10.2023Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևը կոչով դիմել է մրցակցին՝ ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկուն:

«Համբերատար եղիր: Ես քեզ ցույց կտամ իմ ուժը և մնացած ամեն ինչ շաբաթ երեկոյան: Դու նույնիսկ կարիք չես ունենա վերականգնվել կշռումից հետո»,- ասել է Մախաչևը UFC 294-ի գլխավոր ասուլիսում:

Մախաչևի և Ալեքսանդր Վոլկանովսկու միջև 5 ռաունդանոց մենամարտը կայանալու է հոկտեմբերի 21-ին: Աբու Դաբիում UFC 294 մրցաշարի գլխավոր մենամարտում ռուսաստանցի մարտիկը կփորձի պահպանել չեմպիոնական գոտին:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Իսլամ Մախաչևը երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել էր Չարլզ Օլիվեյրային և նվաճել էր UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ