Logo

Մախաչևը Ծառուկյանի դեմ մենամարտից առաջ հրաժարվել է Sky Sports-ին հարցազրույց տալուց

20:04 / 16.01.2025Խառը մենամարտեր
null

Ռուսաստանցի մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը տիտղոսի պաշտպանության համար մենամարտից երեք օր առաջ հրաժարվել է բրիտանական Sky Sports-ին հարցազրույց տալուց, հեռուստաընկերության եթերում հայտարարել է հաղորդավար Ռավինդեր Խունիան։

«Ենթադրվում էր, որ մեզ հյուր կգա Իսլամ Մախաչևը։ Սակայն նա մեզ տեղեկացրեց, որ լավ չի զգում։ Տեսնենք, թե հետո ինչ կլինի նրա հետ»,- ասել է Sky Sports-ի հաղորդավարը:

Հունվարի 19-ին Լոս Անջելեսում կկայանա Մախաչևի և թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի մենամարտը: UFC-311-ը կհեռարձակվի բացառապես Fast TV հավելվածում:

2019 թվականին Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան պայքարում պարտվել միավորներով:

Ծառուկյանն օկտագոնում անցկացրել է 25 մենամարտ, ունի 22 հաղթանակ և երեք պարտություն: Մախաչևը 27 մենամարտում տարել է 26 հաղթանակ և պարտվել մեկ դիմակայությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ