UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը նշել է այն մարտիկին, որի դեմ կցանկանար մենամարտել:
«Մենամարտ Գեյջիի դե՞մ. ինձ դուր է գալիս այդ գաղափարը, քանի որ Ջասթինի հետ դեռ չեմ մենամարտել։ Եթե նայենք ցուցակին, արդեն մենամարտել եմ ինչպես Օլիվեյրայի, այնպես էլ Ծառուկյանի դեմ։ Նույն մրցակցի դեմ մենամարտելն այնքան էլ մոտիվացնող չէ։
Եթե Գեյջին իրեն լավ դրսևորի, կարծում եմ` կարող ենք մենամարտել»,- դաղստանցի մարզիկի խոսքը մեջբերում է Championship Rounds-ը։
36-ամյա Գեյջին UFC-ի թեթև քաշային կարգի նախկին ժամանակավոր չեմպիոնն է, 30 մենամարտում տարել է 25 հաղթանակ (20-ը` նոկաուտով), կրել 5 պարտություն։