Logo

UFC-ի չեմպիոն Մախաչևը կարող է որակազրկվել երկու տարով

14:19 / 15.02.2023Խառը մենամարտեր
null

Խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը պաշտպանած Իսլամ Մախաչևը հակադոպինգային կանոնները խախտելու համար կարող է որակազրկվել երկու տարով, հաղորդում է Sportskeeda-ն՝ հղում անելով USADA-ի (Հակադոպինգային գործակալություն) աղբյուրներին։

Ռուսաստանցի 31-ամյա մարտիկը կասկածվում է ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովոսկու դեմ չեմպիոնական մենամարտից առաջ վերականգնվելու նպատակով անօրինական կերպով ներարկիչ օգտագործելու մեջ:

Հիշեցնենք, որ Ավստրալիայում կայացած UFC 248 մրցաշարում Մախաչևը մրցավարների միաձայն որոշմամբ (48-47, 48-47, 49-46) հաղթել էր Վոլկանովսկուն և պաշտպանել թեթև քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը: Ավստրալացի մարտիկը UFC-ի գործող չեմպիոնն է կիսաթեթև քաշային կարգում։ Չնայած այդ պարտությանը՝ 34-ամյա Վոլկանովսկին պահպանել է P4P (անկախ քաշային կարգից) դասակարգման առաջատարի դիրքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ