UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը չի ցանկանում տիտղոսային մենամարտ անցկացնել Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկ Իլյա Թոփուրիայի դեմ, ТАСС լրատվական գործակալությանը հայտնել են դաղստանցու թիմից:
«Իսլամը համաձայնություն չի տվել այդ մենամարտին: Նա կարծում է, որ Թոփուրիան պետք է վաստակի չեմպիոնական մենամարտի իրավունքը»,- ասել են Մախաչևի թիմից:
Հիշեցնենք, որ Թոփուրիան թեթևագույն քաշային կարգի չեմպիոնն է և տեղափոխվել է թեթև քաշային կարգ:


