Logo

Մախաչևն արձագանքել է Ծառուկյանի մարտահրավերին

15:22 / 14.04.2024Խառը մենամարտեր
null

Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևն ընդունել է ռևանշ մենամարտ անցկացնելու Արման Ծառուկյանի առաջարկը:

«Պատրա՛ստ եղիր, շուտով կհանդիպենք, տղա՛»,- X սոցիալական ցանցում գրել է Մախաչևը:

Հիշեցնենք, որ Չառլզ Օլիվեյրային հաղթելուց հետո Արման Ծառուկյանը խնդրել էր Իսլամ Մախաչևի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու հնարավորություն տալ:

2019 թվականին Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել էր Մախաչև հետ մենամարտով և լարված պայքարում պարտվել էր միավորներով։ UFC-ում Արմանն ունի 9 հաղթանակ ու 2 պարտություն։ Կարիերայի ընթացքում նա մասնակցել է 25 մենամարտի, տարել 22 հաղթանակ և կրել 3 պարտություն:

Արման Ծառուկյանը երկրպագուի է հարվածել Օլիվեյրայի դեմ մենամարտից առաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ