UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Իսլամ Մախաչևն աջակցել է խառը մենամարտերի լեգենդ, UFC-ի ծանր քաշային կարգում առաջին չեմպիոն, փառքի սրահի անդամ Մարկ Քոուլմանին, որն այժմ վերակենդանացման բաժնում է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախկին մարտիկը տուժել էր իր տանը հրդեհի ժամանակ: Քոուլմանը նախ կրակներից դուրս էր բերել ծնողներին, իսկ հետո նետվել էր փրկելու շանը, որը նրան արթնացրել էր քնից: Սակայն 59-ամյա ամերիկացին կորցրել էր գիտակցությունը, իսկ շանը փրկել չէր հաջողվել:
«Արագ ապաքինվի՛ր, լեգենդ»,- սոցցանցերում գրել է Մախաչևն ու լուսանկար է տեղադրել Քոուլմանի հետ:
Հիշեցնենք, որ օրերս Մախաչևը սոցցանցերում տեղեկացրել էր ամերիկացի Դասթին Պորյեի հետ 2024 թ. հունիսին տիտղոսային մենամարտ անցկացնելու մասին։



