UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի մարզիչ Խավիեր Մենդեսը նշել է 2024 թ. լավագույն մարտիկին։
«Ես պարտավոր եմ նշել Ալեքս Պերեյրային` այն ամենի համար, ինչ նա արել է անցնող տարում, իսկ լավագույն մարզիչը Խաբիբ Նուրմագոմեդովն է։ Ոչ ոք չի հարցնում լավագույն մարզչի մասին, այդ պատճառով ինքս որոշեցի ասել, իսկ Պերեյրան հիացրել է 2024 թվականին»,- ամերիկացի մարզչի խոսքը մեջբերում է Helen Yee Sports-ը։
Բրազիլացի Ալեքս Պերեյրան UFC-ի կիսածանր քաշայի կարգի գործող չեմպիոնն է։ 37-ամյա մարտիկը 2024 թ. նոկաուտով երեք հաղթանակ է տարել` պարտության մատնելով Ջամալ Հիլին, Իրժի Պրոհաժկային և Խալիլ Ռաունթրիին։