Իսլամ Մախաչևը UFC-ի կիսամիջին քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո սոցցանցերում առաջին հրապարակումն է արել.
«Այսօր մենք պատմություն կերտեցինք։ Ամբողջ քրտնաջան աշխատանքն արդյունք տվեց։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր երկրպագում և ցավում էին մեզ համար։ Տուն ենք վերադառնում չեմպիոնական գոտով»,- գրել է դաղստանցի մարզիկը։
Հիշեցնենք, որ 34-ամյա Մախաչևը կիսամիջին քաշային կարգի տիտղոսի համար մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ավստրալացի Ջեք Դելա Մադալենային:
UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


