Logo

Մախաչև. «Ծառուկյանի համար բարդ է լինելու»

00:57 / 16.11.2025Խառը մենամարտեր
null

Իսլամ Մախաչևը կարծում է, որ հայ մարտիկ Արման Ծառուկյանի համար բարդ է լինելու Դեն Հուքերի դեմ կայանալիք մենամարտում, հաղորդում է Complex-ը:

«Ծառուկյանին Կատարում շատ դժվար մենամարտ է սպասում։ Դեն Հուքերը ևս լավն է, նա հաղթել է Մատեուշ Գամրոտին, որն ունի Արմանի նման ոճ։ Արմանի համար դժվար մենամարտ կլինի, բայց եթե նա հաղթի, կլինի տիտղոսի հաջորդ հավակնորդը»,- ասել է դաղստանցին:

Հիշեցնենք, որ Ծառուկյանի և Հուքերի միջև թեթև քաշային կարգի մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 22-ին: Թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտուց ամիսներ առաջ հրաժարված Մախաչևն էլ նոյեմբերի 16-ին Նյու Յորքում կպայքարի կիսամիջին քաշային կարգի տիտղոսի համար, մրցակիցը կլինի գործող չեմպիոն Ջեք Դելա Մադալենան:

UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ