Logo

Մախաչև. «Թեթև քաշային կարգում ավարտեցի աշխատանքս»

16:40 / 19.01.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնությունը չորրորդ անգամ պաշտպանած դաղստանցի Իսլամ Մախաչևը նախատեսում է հաջորդ մենամարտն անցկացնել ամռանը, հաղորդում է ESPN-ը:

«Թեթև քաշային կարգում ավարտեցի աշխատանքս. ո՞ւմ հետ մենամարտեմ, արդեն հաղթել եմ բոլորին։ Բայց ես պատրաստ եմ առաջ գնալ, Դանա: Զանգի՛ր ինձ։

Հունիսին կամ հուլիսին կվերադառնամ օկտագոն», - ասել է 33-ամյա մարտիկը:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում կայացած UFC 311-ի գլխավոր մենամարտում Մախաչևն առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթել է բրազիլացի Ռենատո Մոյկանոյին: Մախաչևի մրցակիցը պետք է լիներ Արման Ծառուկյանը, սակայն հայ մարտիկը վնասվածքի պատճառով հրաժարվել էր մենամարտից:

UFC 311-ը հեռարձակվում էր Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ