Ներկայացվել է նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում կայանալիք UFC 322-ի պաշտոնական պաստառը:
Գլխավոր մենամարտը տեղի կունենա կիսամիջին քաշային կարգում. թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտուց հրաժարված դաղստանցի Իսլամ Մախաչևը կմենամարտի ավստրալացի Ջեք Դելա Մադալենայի դեմ: Մադալենան կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոնն է, բայց պարտվելու դեպքում գոտին կանցնի Մախաչևին:
UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


